Դե Բրյույնե. «Մոուրինյոն 2 անգամ է խոսել ինձ հետ»
Դե Բրյույնեն խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր փոխհարաբերությունների մասին: Բելգիացին, ով «Չելսիին» միացել է 20 տարեկան հասակում, ասել է, որ Ժոզեն իր հետ 2 անգամ է խոսել:
«Առաջին անգամ նա ինձ հետ խոսեց «Բազելի» հետ խաղից առաջ: Ասաց, որ լավ եմ ինձ դրսևորել և կստանամ իմ հնարավորությունը: Կարծում եմ` նոյեմբերն էր:
Մյուսը՝ հունվարից մեկ շաբաթ առաջ, երբ նրան ասացի, որ ուզում եմ հեռանալ: Պարապում էի ավելի և ավելի քրտնաջան, բայց խաղաժամանակ չէի ստանում:
Այն ֆուտբոլիստը չեմ, ով շատ է խոսում մարզչի հետ: Այդպես չի եղել «Վոլֆսբուրգում» և իմ մյուս ակումբներում: Ամենաբաց մարդը չեմ, ամենամեծ ծաղրածուն չեմ: Ուղղակի անում եմ իմ գործը:
Ժոզեն ինձ հետ չէր զրուցում, չէր տալիս հնարավորություն՝ հասկանալու իմ սխալները: Ես չգիտեի՝ ինչն էի սխալ անում:
Ուզում էի ուղղակի հեռանալ, անկախ նրանից՝ դա լիարժեք տրանսֆե՞ր կլիներ, թե՞ վարձավճար»,- ասել է Դե Բրյույնեն:
Քևինը նաև անդրադարձել է իր տեղափոխությանը «Մանչեսթեր Սիթի»:
«Փետրվարին խոսեցի գործակալիս հետ և իմացա, որ ինձնով հետաքրքրվում է «Սիթին»: Զգում էի, որ նրանք լուրջ են տրամադրված: Շատերը տեղափոխությանը նայում են ֆինանսական տեսանկյունից, իսկ ես նայեցի «Սիթիին» որպես նախագծի, որն ինձ դուր եկավ: Շաբաթական 250 հազար ֆունտը շատ է, բայց գործակալս ասաց, որ ճնշումը նույնպես շատ է լինելու:
Պետք է ապացուցեմ Անգլիայում, որ լավ խաղացող եմ: Ինձ ուղղակի ժամանակ է պետք»- ավելացրել է բելգիացի ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում