ԱՆ. Բոլոր դեղերի ներդիր թերթիկները պետք է լինեն հայերեն
ՀՀ-ում գրանցվող և դեղատներում վաճառվող բոլոր դեղերի ներդիր թերթիկները պետք է լինեն հայերեն: Հարցը կարևորվել է ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հայաստանյան դեղ արտադրող և ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ներկայացնել առաջարկություններ դեղերի ներդիր թերթիկների հայերենով ապահովման գործընթացն արագացնելու վերաբերյալ:
Դեղերի ներկրման հարցում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարևորել են որակի, արդյունավետության և անվտանգության ապահովմանն ուղղված օրենքով սահմանված բոլոր պահանջների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում