Դուբայում եռօրյա սուգ է հայտարարված
Դուբայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Արաբական Միացյալ էմիրությունների առաջնորդներից մեկի որդու հանկարծակի մահվան կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Lifenews-ը` վկայակոչելով տեղի պաշտոնական լրատվամիջոցներին:
Նախնական տեղեկությունների համաձայն, 34-ամյա շեյխ Ռաշիդը, որը ԱՄԷ-ի վարչապետ և փոխնախագահ Շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ-Մակտումայի որդին է, հանկարծամահ է եղել այսօր առավոտյան: Մահվան պատճառը եղել է սրտային նոպան:
Պետական մարմինների դրոշները կիջեցվեն: 34-ամյա շեյխը զբաղվում էր ձիերով ու մեծ ձիաբուծարան է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան