«Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը»՝ «Զվարթնոցում»
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում սեպտեմբերի 21-ին կբացվի «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: Այս մասին Panorama.am-ին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատրվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահպանվող լուսանկարների և չափագրությունների միջոցով ցուցադրվելու է Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով ներկայացվելու է խոհանոցը և ննջասենյակը, հավաքվելու է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերյեր, ներկայացվելու է նաև նյութական ու հոգևոր մշակույթը` թատրոնը, դպրոցը և երաժշտությունը` պաստառների և իրերի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա