Դրամը շարունակում է իր «հաղթարշավը». ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»։ Երեկ մեր դոլարի վաճառքի գինը երևանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից։ Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամը արժևորվել է մոտ 2 տոկոսով։ Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ։ Ըստ որոշ տեսակետների՝ դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով։ Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, շուկայում զգալի ծավալներով դոլար են վաճառում իրենց հաճախորդներին վճարվելիք դրամը գնելու համար։ Եթե այս տեսակետը համապատասխանում է իրականությանը, ապա դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի և այն կրկին կսկսի արժեզրկվել։ Նկատենք, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները, անկախ նրանից՝ դա արժեզրկում է թե արժևորում, բացասական ազդեցություն են թողնում տնտեսության վրա»։