Հակառակորդը շարունակում խախտել է հրադադարը. գյուղացիները չոքեչոք են բերքը հավաքում. ՀԺ
Հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ երեկ առավոտվանից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի ուղղությամբ։ Մասնավորապես կրակոցներ են արձակվում Չորաթան գյուղի խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաք են իրականացնում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Չորաթան գյուղի բնակիչ Սվետլանա Գալստյանն ասել է, որ արդեն դիպուկահարներն են կրակում գյուղացիների ուղղությամբ. «Ժողովուրդը չգիտի ինչ անի, այսօր պետք է խաղողը քաղենք, բայց չենք կարողանում, չոքեչոք ենք հավաքում։ Ժամը 07։00-ից կրակում են մինչև հիմա, մի վայրկյան դադար չեն տալիս, հիմա էլ դիպուկահարներն են կրակում։ Տուժածներ չկան»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան