Հակառակորդի մարտական դիրքերից հայ գյուղացու ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի առթիվ քր.գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 10:20-ի սահմաններում: Ադրբեջանի Ջափարլու գյուղի տարածքում տեղակայված մարտական դիրքերից, «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ», տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի, Ուռի հանդամասում գտնվող նույն գյուղի բնակիչ Ա.Թամրազյանի վարած «Նիսսան Իքսթռաիլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Արձակված կրակոցներից վնասվել է գյուղացու ավտոմեքենան՝ պատճառելով զգալի նյութական վնաս, իսկ նրան հաջողվել է թաքնվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկից հատնաբերվել է փամփուշտի գնդակին նմանվող մետաղե մասնիկ:
Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող,-հայտնում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում