Իրանը պատրաստ է Ուրմիա լիճ տեղափոխվող ջրի դիմաց Վրաստանին նավթ տրամադրել
«Իրանը պատրաստ է Ուրմիա լիճ տեղափոխվող ջրի դիմաց Վրաստանին նավթ տրամադրել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով Իրանը նոր նախագիծ է մշակել, համաձայն որի՝ նախատեսվում է ջրի դիմաց Վրաստանին տրամադրել գազ ու նավթ:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ նախագիծը վերջերս քննարկվել է Իրանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ:
Ուրմիա լճի վերակենդանացման հարցով ձևավորված աշխատանքային խմբի անդամ Խալիլ Սային «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մինչ այդ քննարկվում է Կասպից ծովից ջուր տեղափոխելու հարցը, սակայն ըստ փորձագետի՝ այս նախագիծը չափազանց ծախսատար է: Իրանցի փորձագետի տեղեկացմամբ՝ ներկայում քննարկվում է նաև Վանա լճից ջուր տեղափոխելու հարցը:
Հավելենք, որ վերջերս իրանական մամուլում հրապարակումներ եղան, թե Իրանը նպատակ ունի Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով Սևանա լճից ջուր տեղափոխել Ուրմիա: Սակայն ինչպես Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրի գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հերքեցին Սևանից ջուր բաց թողնելու վերաբերյալ իրանցի պատգամավորներից մեկի պնդումը:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ վերջին 13 տարվա ընթացքում Ուրմիա լճի մակարդակը 6 մետրով իջել է, լճի 85 տոկոսն արդեն ցամաքել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում