Ալափարս համայնքում հիմնված խնձորի և ընկուզենու այգիները ամբողջությամբ կմշակվեն ոռոգման կաթիլային համակարգով (լուսանկարներ)
«Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիները մեր տնտեսության ապագան են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար:
«Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան՝ ավտոմատացված ոռոգման կաթիլային համակարով: Այգու մի մասը ցանցապատվել է՝ կարկուտից պաշտպանվելու համար, մնացած մասի ցանցապատման աշխատանքներն էլ կշարունակվեն»,-նշեց Ս. Կարապետյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում են հանրապետության տարբեր տարածքներում հիմնել այսպիսի այգիներ, իսկ բերքն ամբողջությամբ նախատեսվում է արտահանել:
«Կովկասֆուդ» ընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանն էլ նշեց, որ այգու հիմնման ընդհանուր աշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերից և ավարտվել են այս տարվա ապրիլին. «Եթե մեկ հեկտարի վրա սովորական պայմաններում տնկվում է 80-100 ծառ, ապա այս պայմաններում մոտ 200 ծառ ենք կարողանում տնկել: Ծառերը ցածրաճ են և մշակության համար նախատեսված տեխնիկայի աշխատանքներն ու բերքահավաքն ավելի հեշտ է իրականացվում»:
Նա հայտնեց, որ իրենց ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 900 մլն դրամ, իսկ տնկված ընկուզենիներց 6-7-րդ տարում արդեն բերք կհավաքվի, իսկ խնձորենիներից լիարժեք բերք կարելի է ստանալ տնկելուց 3-4 տարի հետո:
«Գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի Հայաստանում և մենք ցանականում ենա այդ ճյուղը զարգացնել»,-ասաց «Կովկասֆուդ»-ի տնօրենը՝ հավելելով, որ արտահանման հետ կապված հիմնական շեշտը դրված ռուսական շուկայի վրա:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հովիկ Հովհաննիսյանի գնահատմամբ էլ, ով իր խորհրդատվությամբ աշխատել է ընկերության հետ, նշեց, որ այս տարածքը շատ լավ համապատասխանում է խնձորենու և ընկուզենու համար:
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյանը այցելել է Կոտայքի մարզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան