Հունաստանի ափերին գտել են հնգամյա սիրիացի աղջնակի դին
Թուրքիայից Հունաստան ծովով հասնելու փորձի ժամանակ հնգամյա սիրիացի աղջնակ է մահացել: Նշվում է, որ փախստականների խումբը փորձել է հունական ափեր հասնել նավակով, որը խորտակվել է: Դրա հետևանքով սիրիացի փոքրիկը մահացել է, ևս մի քանի փախստական անհայտ կորած է համարվում:
Հունաստանի ափերի անվտանգության ծառայությանը հաջողվել է 13 մարդու կյանք փրկել: Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Մի քանի օր առաջ համաշխարհային մամուլը ցնցեց սիրիացի 3-ամյա տղան, ում դին գտել էին թուրքական ափին: Երեխան մահացել էր ընտանիքի անդամների հետ միասին, երբ նրանք շատերի պես լավ կյանքի հույսով փորձում էին հասնել Եվրոպա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում