Տոնական համերգ` նվիրված Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման հոբելյանին
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 24-ին կկայանա տոնական համերգ` նվիրված թանգարանի 40-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Համերգի մուտքն ազատ է:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1975 թվականին. թանգարանի տարածքն ընդգրկում էր բանաստեղծի երեք սենյականոց բնակարանը միայն: Հետագայում, Խորհրդային Հայաստանի կառավարութան որոշմամբ` թանգարանի տարածքին միացան ներքևի երկու հարկերը: Այսօր թանգարանն ընդգրկում է չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորրորդ հարկում` բանաստեղծի հուշատունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում