Մովսես գյուղում սպանվել է Տավուշի զինկոմը
Սեպտեմբերի 18-ին գիշերը Մովսես գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել. սպանվել է Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի ղեկավար Դերենիկ Պապյանը: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:
Shamshyan.com-ի տեղեկություններով զինկոմի սպանության մեջ մեղադրվում է Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը: Սպանությունը, ըստ նույն աղբյուրի, տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության հետևանքով: