Երևանում ու մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ են գործում, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:
«Ուշագրավ է, որ լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նորաստեղծ չորս լաբորատորիաներում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի շուրջ 50 աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան