Արփինե Հովհաննիսյան. Սահմանադրական բարեփոխումների նախագծով մեր անկախությունը կշարունակի ամրապնդվել (տեսանյութ)
«Քսանչորս տարեկան երիտասարդի համար Հայաստանը բավականին բարդ ճանապարհ է անցել, բավական դժվարություններ է հաղթահարել և հաղթահարում է: Այսօր էլ ավարտված չեն այդ դժվարությունները: Դեռ շատ մարտահրավերների ենք բախվելու և պետք է կարողանանք պատվով շարունակել դրանք հաղթահարել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությանը:
Ըստ նախարարի, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծով Հայաստանի անկախությունը կշարունակի ամապնդվել, անկախության համար այդ նախագծով սպառնալիքներ չկան, հակառակը՝ կան երաշխիքներ:
«Մեր անկախությանը ոչ մի բան չի սպառնում»,- ընդգծեց նորանշանակ նախարարը:
Պատասխանելով հարցին՝ որպես արդարադատության նախարար ի՞նչ կանեք Հայաստանի անկախությունն էլ ավելի ամրապնդելու, երկրում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Այն, ինչ կարող է անել արդարադատության նախարարն իր իրավասության շրջանակում, օգտագործելու եմ իմ ներուժը, հնարավորությունները, որպեսզի այդ համակարգը կայանա, լինի այն հիմնասյուներից մեկը, որոնց վրա հիմնված կլինի մեր անկախության հետագա ամրապնդումը»:
Իսկ թե ինչպիսի՞ համակարգ եք «ժառանգել» հարցին ի պատասխան, նախարարն ասաց. «Այս պահին գնահատականներ չեմ հնչեցնի թե համակարգի, թե համակարգի վիճակի հետ կապված: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում և դուք, և ես ի պաշտոնե կհնչեցնեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Ջուլֆալակյան. Վերջին քսան տարվա ընթացքում անընդհատ դրական աճ է գրանցվում
Ռ. Յիրիկյան. Մեր առջև բավական երկար ճանապարահ կա
ԿԸՀ նախագահը չպատասխանեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին
Ն.Շլեպչյան. Գուցե աշխարհով մեկ սփռված հայերով միանանք ու մի բան կարողանանք անել
ՌԴ դեսպան. Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք
Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը