Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, 24 տարի առաջ մենք բոլորս միասին կայացրեցինք անկախ հայրենիք ունենալու մեր որոշումը՝ միասին լծվելով նորանկախ Հայաստանի կերտման գործին:
Մեր երկիրն ավելի քան երկու տասնյակ տարի ողջ աշխարհին ապացուցում է, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ ժողովուրդը դեռ երկար տարիների ճանապարհ է անցնելու, և ում զավակները պատրաստ են իրենց կյանքի գնով անառիկ պահել Հայաստանի Հանրապետության սահմանները: Մի երկիր, որը աշխարհասփյուռ հայության համար միասնության խորհրդանիշ է՝ պայքարող և հաղթանակած հայրենիքը:
Այսօրվա անկախությունը ձեռք է բերվել մեր եղբայրների, որդիների և հայրերի կամքի, համարձակության, ցավոք, որոշ դեպքերում՝ նաև կյանքի գնով: Այդ իսկ պատճառով այսօրվա և ապագա սերունդները պետք է արժանապատվորեն շարունակեն անկախ Հայաստանի կերտման, զարգացման և հզորացման նվիրական գործը»,- նշված է նախարարի ուղերձում, որը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում