Հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկի վիճակը կայուն է
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը ահազանգ է ստացել: Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում:
Ծեծի ենթարկված ազատամարտիկը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: ԲԿ-ից Panorama.am-ին ասացին, որ Ս. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն, գիտակցությունն կա, ինքնուրույն շնչում է:
Ազատամարտիկը անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել Աբովյան փողոցում: Նա մասնակցում էր «Ինքնիշխանության» երթին:
Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում թողնված մեկնաբանություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում