Սա Հայաստանն է և վերջ. քաղաքացիները՝ անկախության տոնի մասին

24 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին. քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր, այդ ոգևորությունը տարածել էր բակերում, տներում, բոլորը շնորհավորում էին իրար, պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո: Ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:

Այդ օրից անցել է 24 տարի, հասկանալու համար, թե ինչ է մնացել համաժողովրդական այդ ոգևորությունից, անկախության ձեռքբերումների, ինչպես նաև բացթողումների մասին զրուցեցինք մեր համաքաղաքացիների հետ:

Նրանցից ոմանց համար անկախությունը ուրախանալու առիթ է, որը հնարավորություն է տալիս խաղաղ ապրել:

75-ամյա Գևորգ պապը թեև բազմաթիվ դառնություններ է տեսել այս տարիների ընթացքում, սակայն հպարտ է, որ ապրում է անկախ Հայաստանում. «Ասում ենք՝ սովետի ժամանակ լավ էինք ապրում, ընդունում եմ դա, բայց անկախ երկրում ապրելն այլ զգացողություն է: Էսօրվա ջահելներն ուրիշ են, պայքարում են ցանկացած անարդարության համար ու վստահ եմ, որ ապագան այս երիտասարդների շնորհիվ ավելի լավն է լինելու: Ես իմ կյանքն արդեն ապրել եմ՝ լավ, թե վատ, ուզում եմ, որ թոռներս ապրեն ժողովրդավարական երկրում, իսկ դրան պետք է հասնենք ոչ թե սրա-նրա միջոցով, այլ՝ բոլորով»:

Անկախության սերունդի ներկայացուցիչ Մանուշ Քալանթարյանն էլ նշեց՝ ուրախ է, որ ապրում է անկախ երկրում, անկախ Հայաստանում. «24 տարեկան եմ, մեծացել եմ սահմանամերձ գյուղում, բայց լավ կրթություն եմ ստացել, այսօր էլ աշխատանք ունեմ, որից շատ գոհ եմ: Մի քանի երկրում եմ եղել, բայց երբեք 10 օրից ավելի չեմ կարողացել մնալ: Հայաստանն ուրիշ է, ես ապրում եմ, շնչում եմ Հայաստանով, այլ երկրում իմ կյանքը չեմ պատկերացնում: Ու այս օրն ինձ համար, ընտանիքիս համար իսկապես տոն է, մենք բազմաթիվ դժվարություններ ենք միասին հաղթահարել ու դեռ պատրաստվում ենք հաղթահարել, սակայն երբեք չենք հուսահատվելու»:

Մեր զրուցակիցներից մեկն էլ ասաց՝ գոհ է, որ երկիրն անկախացել է, բայց հասարակ ժողովուրդը դրանից օգուտ չի ստացել. «Մարդիկ պայքարում են օրվա հացի համար: Մեկն ապրում է դղյակում, մեկ ուրիշը՝ նկուղում: Ամեն ինչ իրար է խառնվել, հավասարություն չկա»:

«Մի կողմից ուրախություն է, որ քո´ ժողովուրդը, քո´ հանրապետությունը ինչ-որ մեկից կախված չեն: Բայց անկախությունը հարաբերական հասկացություն է, երբ մենք գտնվում ենք բլոկադայի մեջ, ունենք միայն օդային ճանապարհ, չունենք այլ ռեսուրսներ, դժվար է լինել անկախ»,- ասաց 54-ամյա Դավիթը:

Արմեն Խաչատրյանն էլ մաղթեց, որ անկախությունը լինի հարատև, քանի որ այն ձեռք է բերվել մեծ դժվարություններով. «Այո, խորհրդային տարիներին լավ ենք ապրել, բայց ես ցանկանում եմ անկախ երկրում ապրենք, մենք մեր գլխի տերը լինենք: Իհարկե ապրելն այդքան էլ հեշտ չէ, բայց ես ուրախ եմ, որ իմ երեխաները, հետո էլ թոռներս Հայաստանում են ապրելու: Մեկ անգամ Հայաստանից գնացել եմ, բայց չորս տարի հետո վերադարձել եմ, սա իմ երկիրն է, այլ տեղ կյանքս չեմ պատկերացնում»:

Մեր զրուցակիցներից ևս մեկը սիրով ու հաճույքով հիշեց իր մանկության՝ խորհրդային տարիները. «Կյանքն ավելի հանգիստ էր, այսօրվա լարվածությունն ու նյարդայնությունը չկար: Մարդիկ ավելի լավ էին տրամադրված իրար նկատմամբ, այսօր ավելի չարացած են ու չհանդուրժող: Ու չնայած այս ամենին, իհարկե հաճելի է ապրել ազատ, անկախ երկրում: Սիրում ու հաճույքով նշում ենք տոնը, հատկապես, որ այն կրկնակի տոն է մեր տանը. այսօր նաև ծնողներիս ամուսնության տարեդարձն է: Թող տա Աստված բոլոր երիտասարդներն էլ հնարավորություն ունենան կազմելու իրենց ընտանիքները և լինեն այնքան սիրով ու երջանիկ, որքան մեր հոբելյարներն են»:

Տիկին Գայանեին էլ հանդիպեցինք Իսակովի պողոտայի իր տան բակում, ով թողած տոնը, պահածո էր փակում: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ անկախությունը լավ է հնչում, բայց անկախությունը լավ է միայն որոշ մարդկանց համար. «Եթե տղաս ինձ հետ չի ապրում, թոռներիս միայն սկայպով եմ տեսնում, էլ տոնը աչքիս չի երևում: Բայց իհարկե լավ է, որ անկախ ենք»:

22-ամյա Էդգարն էլ նշեց, որ սեպտեմբերի 21-ը իր համար միշտ տոն է, ոչ միայն նրա համար, որ այսօր իր հայրիկի ծննդյան օրն է. «Այս օրը միշտ արթնանում եմ հպարտության զգացումով: Մենք դեռ երիտասարդ են և շատ անելիքներ ունենք: Իհարկե 24 տարվա ընթացքում շատ ու շատ բաներ կարող էր արվել, բայց չենք հուսահատվում: Միշտ պետք է առաջ գնանք և հավատանք, որ ապրելու ենք մեր երազած Հայաստանում: Ես ապրելու եմ այստեղ, արարելու եմ այստեղ և պայքարելու եմ այստեղ: Միշտ պետք է կրկնենք Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը՝ սա Հայաստանն է և վերջ: Մեր ապագան միայն Հայաստանում է»:

Զրուցակիցներից մեկն էլ հիշեց իր մանկությունը, սեպտեմբերի 21-ը ու իր հոր անմոռանալի պարը. «Ընդամենը 5 տարեկան էի, բայց հիշում եմ այդ օրը: Հանրապետության հրապարակում կար հարթակ, որտեղ մարդիկ պարում էին ու նրանց միացավ հայրս: Ինքնամոռաց պարում էր, ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ` այսքան տարի հետո, երբ խոսք է եղել Անկախության մասին, միշտ հորս եմ հիշում: Այդ օրը հայրս գիտակցեց, որ անկախ երկրի քաղաքացի է, և այնպես օարեց, որ երևի նախկինում երբեք չէր պարել: Եւ պատահական չէր, որ հայրս ամեն ինչ թողեց ու գնաց Արցախ, այնտեղ էլ զոհվեց: Ուզում ասել, որ ես եմ այս երկրի տերը և ապրելու եմ, ստեղծագործելու եմ իմ հոր երազած Հայաստանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}