Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
«Չկա այնպիսի մի իրավիճակ, որ բավարարի բանակին: Բանակն անընդհատ զարգացել է ու դեռ զարգացնելու ենք»,- Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելություն ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ըստ նրա, Հայաստանում անկախության այս 24 տարիների ընթացքում բանակաշինությունը կայացել է, բայց բանակն անընդհատ զարգացող կառույց է:
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Մ. Հակոբյանն ասաց, որ համեմատաբար հանգիստ վիճակ է:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հայ ազգին մաղթեց լինել ուժեղ և հարաևտև լինի մեր անկախությունը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը