Մտորումներ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ. Հարութ Սասունյան

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ինձ պատիվ էր վիճակվել լինելու Գլենդելում Հայաստանի հյուպատոսության կազմակերպած տոնակատարության գլխավոր բանախոսը: Ահա հատվածներ իմ ելույթից, որոնք արտացոլում են մեր երկրի ձեռքբերումներից մի քանիսը՝ անկախացումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչ օրս ծառացած են նրա առջև:

Առաջին տարիներին Հայաստանի Հանրապետության առավել նշանակալի ձեռքբերումը Ղարաբաղի ազատագրումն էր և Արցախի Հանրապետության հռչակումը: Արդյունքում, 20 տարեկանից ցածր հայերի մի ամբողջ սերունդ, որը ծնվել և մեծացել է անկախ Արցախում, նույնիսկ մեկ օր չի ապրել Ադրբեջանի վարչակարգի լծի տակ, և Աստծո կամոք, այլևս երբեք չի ապրի… Արցախի անկախությունը անշրջելի իրողություն է: Արցախն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում...

Սակայն, մեր մարտահրավերներն Արցախում դեռ չեն ավարտվել: Թեև ճիշտ է, որ մենք զոհողությունների գնով հաղթեցինք պատերազմում, բայց այժմ էլ պետք է նվաճենք խաղաղությունը... Դեռ վաղ է թուլացնելու մեր զգոնությունը: Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը պարբերաբար հայտնվում են ադրբեջանական հրետակոծությունների տակ:

Մի շարք քայլեր պետք է ձեռնարկենք Արցախի անկախությունն ապահովելու նպատակով: Արցախը ոչ միայն պետք է գոյատևի, այլև բարգավաճի... Այս հրատապ անհրաժեշտությունն իրականացնելու համար մենք պետք է առաջին հերթին ամրապնդենք Արցախի պաշտպանությունը: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը՝ լավ պաշտպանություն ունենալն է:

Ադրբեջանցիների համար Լեռնային Ղարաբաղի վերստանալը անիմաստ շքեղություն է, իսկ հայերի համար՝ գոյատևման անհրաժեշտություն…

Բացի Արցախի պաշտպանության ամրապնդումից, պետք է ավելացնենք նաև նրա բնակչության թիվը: Մենք պետք է նոր փաստարկներ ստեղծենք, որպեսզի ադրբեջանական վարչակարգը համոզվի, որ հայերն Արցախը լքելու փոխարեն ավելի մեծ թվով են այնտեղ վերաբնակվում, այդպիսով գրեթե անհնար դարձնելով տարածքների վերադարձը:

Մյուս կարևոր նպատակն է՝ ամուր իրավական հիմքերի վրա դնել Արցախի անկախությունը և միջազգային ճանաչում ձեռք բերել: Ամերիկահայ համայնքը հաջողությամբ դիմակայում է խոշոր չափերով ֆինանսավորվող ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում և բոլոր 50 նահանգներում:

Վերջապես, մենք պետք է ավելի լավ կենսապայմաններ ստեղծենք՝ ապահովելով բնակարանով և աշխատանքով, որպեսզի այնտեղ ապրող հայերը, և նրանք, ովքեր մտադիր են վերաբնակվել, կարողանան ապրել անվտանգ և բարեկեցիկ կյանքով:

Սակայն դժվարությունների այս բեռը չպետք է թողնել միայն Արցախի ժողովրդի ուսերին, այն պետք է հաղթահարել համայն հայության և նրա աջակիցների միասնական կամքի շնորհիվ:

Արցախի վերածնունդն ապահովելու համար մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որը նաև աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է:

Այժմ, անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք հնարավոր ամեն բան պետք է անենք՝ ապահովելու մեր հայրենիքի անվտանգությունն ու բարգավաճումը:

Անկախ մեր գաղափարական, քաղաքական և կրոնական տարաձայնություններից՝ մենք ԲՈԼՈՐՍ պետք է միավորվենք մեր եռագույն դրոշի ներքո: Էական չէ, արդյոք մենք համաձայն ենք այս կամ այն ղեկավարի հետ, թե՝ ոչ: Պետական պաշտոնյաները գալիս ու գնում են, իսկ հայ ժողովուրդն ու հայրենիքը հավերժական են...

Սակայն, մենք պետք է հաշվի առնենք, որ փոխհարաբերությունը քաղաքացիների և նրանց կառավարության միջև երկկողմանի փողոց է: Պետպաշտոնյաները պարտավոր են ստեղծել մի սոցիալական միջավայր, որն արդար է, բարեկեցիկ կյանքին նպաստող և խտրականությունից ու ահաբեկումից զերծ: Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ժողովրդավարական գործընթացների միջոցով ընտրել իրենց նախընտրած ներկայացուցիչներին՝ առանց իշխանությունների միջամտության:

Մյուս կողմից, ընդդիմությունը, պատասխանատու է հաշվետու պահել կառավարությանը նրա գործողությունների համար՝ կառուցողական քննադատության և խաղաղ միջոցներով՝ առանց վտանգելու երկրի կայունությունն ու անվտանգությունը:

Ցավոք, Հայաստանում դեռևս մեծ չափերի են հասնում աղքատությունը և գործազրկությունը: Անհապաղ պետք է լուծումներ գտնել սովածներին կերակրելու, կարիքավորներին օգնելու և հիվանդներին բուժելու համար, որը կկանգնեցնի արտագաղթի ալիքը՝ մեր հայրենիքի գոյատևման սպառնալիքը...

Չնայած դժվարություններին, որոնք շարունակում են ցավ ու տառապանք պատճառել շատ հայերի, մի մասը մարդկանց կողմից ստեղծված, մյուս մասը պայմանավորված կառավարության վերահսկողությունից անկախ հանգամանքներով, ինչպիսիք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումներն են, պետք է ընդունել, որ վերջին 24 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության կենսապայմանների աստիճանական առաջընթաց է գրանցվել:

Մյուս նշանակալի ձեռքբերումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն էր ամբողջ աշխարհում այս տարվա սկզբին: Շնորհիվ Սփյուռքի համառ ջանքերի վերջին հարյուր տարվա ընթացքում և վերջին քառորդ դարում Հայաստանի կառավարության միջազգային դիվանագիտական շփումների՝ Ցեղասպանության ճանաչման փուլը հիմնականում ավարտված է: Մենք այժմ պետք է արդարության հասնենք փոխհատուցման միջոցով: Թուրքական կառավարությունը պետք է վերադարձնի այն ամենը, ինչ առգրավվել էր Ցեղասպանության ժամանակ և փոխհատուցում վճարի այն ամենի համար, որը հնարավոր չէ վերադարձնել:

Մեր առջև ծառացած հիմնախնդիրն է՝ ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծել Հայաստանի, Արցախի և ամբողջ Սփյուռքի բոլոր 10 միլիոն հայերի ջանքերը համադրելու համար:

Այդպիսի մի մոտեցում կարող է լինել տարբեր երկրներում գոյություն ունեցող Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի, ինչպես նաև Երևանում գտնվող Հարյուրամյակի պետական հանձնաժողովի վերանվանումն ու վերածումը մշտապես գործող մարմինների, որոնք պատասխանատու կլինեն հետևյալի համար.
1) կառավարել բոլոր համահայկական խնդիրները և ճգնաժամերը, որոնք ազդում են հայկական համայնքների վրա, ինչպես, Սիրիայի դեպքում.
2) ուժեղացնել Արցախի անվտանգությունը, տնտեսությունը և ինքնավարությունը.
3) դադարեցնել արտագաղթը Հայաստանից և հետ շրջել այն.
4) ձգտել փոխհատուցման Թուրքիայից՝ Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած բոլոր մարդկային և նյութական կորուստների համար:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր. Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}