Skype-ը ներողություն է խնդրել պատճառած անհանգստության համար
Շատ երկրներում, Հայաստանում ևս, Skype-ից օգտվողները դժգոհություններ ունեն, քանի որ Microsoft-ին պատկանող ծառայությունը այս պահին խնդիրներ ունի:
Skype-ի ադմինիստրացիան պաշտոնական կայքում ներողություն է խնդրել պատճառած անհանգստության համար. «Ձեզանից որոշները խնդիրներ ունեն Skype-ի հետ, ինչի արդյունքում կոնտակտները դարձել են անհասանելի` միաժամանակ գտնվելով միացված: Պատճառած անհանգստության համար ներողություն ենք խնդրում և այս պահին փորձում ենք լուծել խնդիրը»:
Հարակից հրապարակում`
Skype-ն ամբողջ աշխարհում խնդիրներ ունի