Առողջապահությանը վերաբերող դրույթները կան, դրանց լուծումները չկան. ԱՆ գլխավոր թոքաբան
Սահմանադրության փոփոխությունը բնական երևույթ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
Գլխավոր թոքաբանը ոչ դժգոհ է այդ փոփոխություններից, ոչ էլ գոհ:
Անդրադառնալով հարցին, թե սահմանադրությունը քաղաքացու առողջությանն ինչ կտա, նա ասաց. «Առողջապահությանը վերաբերող դրույթները նույնն են մնացել, հոդվածները կան, բայց լուծումները չկան»:
Նրա խոսքերով՝ պետք չէ դեկլարատիվ բաներ ընդունել, առանց դրանց լուծումն առաջարկելու. «Ասվում է յուրաքանչուր մարդ ունի առողջությունը պահպանելու իրավունք, բայց ինչպես, դա պետք է նշվի»:
Անդրանիկ Ոսկանյանը կարծում է, որ հիվանդանոցների անվանումներում պետք չէ օգտագործել «սուրբ» բառը. «Հիվանդանոցը սուրբ լինել չի կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա