Մեքենան ընկել է Դեբեդ գետը, կան զոհեր
Սեպտեմբերի 22-ին Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը և անհարաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ն.-ի (44 տարեկան) դին:
Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ տեղանքի դժվարանցանելիության հետևանքով հրշեջ-փրկարարները Թումանյան կայարանից դիերը տեղափոխել են դեպի Դեբեդ գյուղի «Ջրաղացներ» կոչվող տարածք շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելու համար: