Դեսպան. Կրթական բարեփոխումներ իրականացնելիս Թուրքմենստանն օգտվել է Հայաստանի փորձից
Թուրքմենստանում կրթական բարեփոխումներ իրականացնելիս օգտվել են Հայաստանի` 12-ամյա կրթության անցնելու փորձից: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նախարարին դիմել է առաջարկով, որպեսզի թուրքմեն մասնագետները վերապատրաստում անցնեն հայաստանյան բուհերում, մասնավորապես, օտար լեզուների դասավանդման և ՏՏ ոլորտում:
Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պետք է հնարավորիս սերտացնել, քանի որ երկու երկրներն էլ իրականացնում են կրթական բարեփոխումներ, մասնավորապես, 12-ամյա կրթության և ավագ դպրոցի, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հետ կապված:
Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայաստանյան փորձը կարող է օգտակար լինել թուրքմեն գործընկերների համար` հնարավոր սխալների կրկնումից խուսափելու տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները