Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 16 հազար տոննա ձուկ և ձկնամթերք
Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև գումարային արտահայտությամբ իրականացվել է 190.3 մլն դոլարի առևտուր: Նման տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը:
«Երկու երկրների միջև պահպանվում են կայուն, բարենպաստ տնտեսական հարաբերությունները, որոնց վրա հիմնված է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, արտահանում-ներմուծում հարաբերություններում հատուկ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսական ուղղվածությունը, «այդ թվում նաև սննդամթերքը, որոնց անվտանգության համար պատասխանատու է ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը»:
Նշվում է, որ 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 16 հազար տոննա ձուկ և ձկնամթերք: Բացի այդ, հայաստանյան 11 վերամշակող ձեռնարկություններ Ռուսաստան են արտահանում խոզի, գառան, թռչնի պահածոյացված միս:
Այս պահին Ռուսաստան արտահանման իրավունք ունեն կաթի վերամշակմամբ զբաղվող 44 ձեռնարկություններ: