«ԿՈՄԻՏԱՍ «ՈՒՆԱԲԻ»». Կոմիտասի մասին պարային ներկայացում՝ կենդանի երգով
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա «ԿՈՄԻՏԱՍ «ՈՒՆԱԲԻ»» պարային ներկայացումը, որտեղ Կոմիտաս Վարդապետի կյանքն է` պարային պատկերների, դասական կենդանի երաժշտության և գրական խոսքի միջոցով: Panorama.am-ին հայտնեց ներկայացման բեմադիր Էդգար Կարապետյանը:
«Ես ինքս շատ եմ սիրում և գնահատում Կոմիտասին: Երբ Սարգիս Նաջարյանը բեմադրել էր մոնո ներկայացում, ես հանդիպեցի նրա հետ և որոշեցի, որ պետք է լինի Կոմիտասի մասին նաև պարային ներկայացում՝ համեմաված գրական խոսքով և կենդանի երգով»,- ասաց նա:
Ներկայացման գրական խոսքի հեղինակն է և ասմունքողը ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտաս մեդալակիր Սարգիս Նաջարյանը, զգեստների նկարիչը՝ Թալին Մկրտչյանը, երաժշտական ձևավորողը՝ Իդա Հարությունյանը, մեներգչուհին՝ Նունե Գրիգորյանը, մեներգիչը՝ Արսեն Գևորգյանը, դուդուկահար՝ Արմեն Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա