Մահացել է Արմեն Մովսիսյանը
53 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա մահացել է սեպտեմբերի 21-ին, Գերմանիայում, որտեղ բուժում էր ստանում:
Ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում։
1978-1983 թթ. Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ
1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ
1977-1977 թթ. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամաս՝ բանվոր
1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ
1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ
1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն
1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն
1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ
2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։
2008թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար[1]։
2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում [2] և պաշտոնավարել մինչև 2014թ. ապրիլի 30-ը։
2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։