Ռոհանի. Իրանի բանակը տարածաշրջանում ահաբեկչության դեմ գործող ամենամեծ ուժն է
«Իրանի զինված ուժերը տարածաշրջանում ահաբեկչության դեմ գործող ամենամեծ ուժն են»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Նշենք, որ այսօրվանից Իրանում սկսվում են իրանաիրաքյան պատերազմին (սրբազան պաշտպանություն) նվիրված միջոցառումները:
Հասան Ռոհանին ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ այսօր տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Սիրիայի և Իրաքի կառավարությունների խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով մենք աջակցություն ցուցաբերեցինք այդ երկրների բանակներին, և եթե, ահաբեկիչներն այլ երկրներում փորձեն կրկին ակտիվանալ, ապա ահաբեկչության դեմ պայքարում այդ երկրների միակ հույսը կրկին կլինի Իրանի բանակը և թող չկարծեն, թե արևմտյան գերտերությունները նրանց դաշնակիցը կլինեն»:
«Մենք մեր զինված ուժերով հպարտանում ենք, ձեռք-ձեռքի տված կհաղթահարենք բոլոր փորձությունները: Մենք հայտարարում ենք, որ որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունենք, սակայն մեզ կարող ենք լավ պաշտպանել»,-նշել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն օրերս ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, անդրադառնալով սիրիական հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Մենք Իրանի հետ ունենք վաղեմի հարաբերություններ, համոզված ենք, որ Իրանը կարևոր դերակատարություն ունի սիրիական հակամարտության լուծման գործում: Իրանը քաղաքական, ֆինանսական և ռազմական գործուն աջակցություն է ցուցաբերել Սիրիային, սակայն որոշ արևմտյան ԶԼՄ-ներ գրում են, թե Իրանը զորք է ուղարկում Սիրիա, սակայն դա այդպես չէ, Իրանը մեզ աջակցում է ռազմամթերքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում