Ղազախստանի գլխավոր մուֆտին կոչ է արել զոհաբերած կենդանիների ֆոնին սելֆի չանել
Կուրբան Բայրամի կրոնական տոնին ընդառաջ Ղազախստանի գլխավոր մուֆտին կոչ է արել տոնին զոհաբերվելիք ընտանի կենդանիների ֆոնին սելֆիներ չանել:
Մուֆտիի կարծիքով, դա համարվում է պարծենկոտություն:
«Եթե աջ ձեռքով ողորմություն ես տալիս, ապա ձախը չպետք է իմանա այդ մասին»,-ասել է հոգևորականը:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Ղազախստանում տոնը նշում են սեպտեմբերի 24-ին: Տոնական աղոթքը սկսվում է առավոտյան Աստանայում և Ալմա Աթայում: Այս քաղաքներում նախապատրաստել են 29 հատուկ տեղեր՝ կենդանիներին զոհաբերելու համար: Հաստատվել են նաև կենդանիների գները՝ տոնին գառը չպետք է գերազանցի 111 դոլարը: