«Գրական Տապան». Հրավիրվել է 20 գրող 18 երկրից
Այսօր Սիրահարների այգում տրվելու է ամենամյա «Գրական Տապան» միջազգային փառատոնի մեկնարկը: Մշակույթի նախարարության փոխանցմամբ, փառատոնի բացման արարողության բացօթյա ձևաչափը նպատակ ունի առավելագույնս հանրայնացնելու փառատոնը` գրողների շփման այս հարթակը հասանելի դարձնելով հանրության լայն շրջանակների համար. «Խոսքը` հանուն կյանքի» կարգախոսը շրջանառելի կդառնա տարբեր տարիքի ընթերցողների, մշակույթի սիրահարների շրջանում:
Փառատոնին մասնակցում են գրողներ` Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի հրավիրվել են 20 գրող 18 երկրից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա: Փառատոնի պատվավոր հյուրերից է ռումինահայ անվանի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը: Փառատոնին մասնակցելու են նաև ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, շվեյցարիահայ գրող Վահե Գոդելը, իտալացի գրող Կլաուդիո Պոցցանին, ով 2014թ-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, եւ այլք:
Փառատոնի բացման ընթացքում սպասվում են ազգային տոնի ցուցադրություն, հայկական երաժշտական և պարային կատարումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում