Արմեն Մարտիրոսյան. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմենը Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր կողմից կուսակցությունը լքելու վերաբերյալ լուրերին, ասաց.
«Իմ մահվան մասին լուրերը հավաստի չեն և չափազանցված են»:
Մարտիրոսյանը նշեց, որ ինքը շարունակելու է մնալ կուսակցությունում:
Հարցին, թե կուսակցության փոխնախագահին չի՞ անհանգստացնում կուսակցությունից մարդկանց դուրս գալը, Մարտիրոսյանն արձագանքեց. «Մենակ պարոն Հակոբյանն է դուրս եկել, ուրիշ որևէ մեկը դուրս չի եկել»:
Սեպտեմբերի 17-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հիշեցնենք, որ մինչ Ռ. Հակոբյանը «Ժառանգության» շարքերը լքել էր կուսակցության ակտիվ անդամներից Ստյոպա Սաֆարյանը: