Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա. ԱՆ-ն դատապարտում է
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։ Այդ մասին նշվում է ԱՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։
Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ», -ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում հիվանդը արթնանալով հարձակում էր գործել բժշկի վրա ու ծեծել նրան:
Նախորդող հրապարակում`
«Արմենիա» ԲԿ-ում հնչել են կրակոցներ, հիվանդը հարձակվել է բժշկի վրա