Ֆրիսկեի ընտանիքը ալբոմ է պատրաստում երգչուհու անհայտ երգերով
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները մտադիր են թողարկել ալբոմ, որում հավաքված կլինեն երգչուհու տարիներ առաջ գրված, բայց չկատարված երգերը: Նյուզռու.քոմ-ի տեղեկացմամբ, այս մասին իր Ինսթագրամի էջում գրել է Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան:
«Ձայնագրելու ենք ալբոմ՝ ընդգրկելով Ժաննայի չթողարկված երգերը: Հստակ չգիտեմ՝ երբ: Ժաննան ձայնագրել էր նոր երգեր, որոշները դեռ վեց տարի առաջ»,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին Մոսկվայում երկարատև հիվանդությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա