Ազատամարտիկին ծեծելու փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած:
Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Սմբատ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:
Նախորդող լուր՝
Հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկի վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում