ԱԱԾ-ն Զարուհի Փոստանջյանին հիշեցնում է
Ազգային անվտանգության լրատվական կենտրոնը արձագանքել է Ազգային ժողովում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը: «Սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային Ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվել սադրիչ արտահայտություններ:
Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ և անբովանդակ «քննարկումների» մեջ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:
Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով», -նշված է ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում`
Բրավո, դուք հաջողել եք սահմանադրական փոփոխությունների քննարկման մեջ. Փոստանջյանը՝ ՀՀԿ-ականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան