Պուտին. Ռուսաստանի տնտեսության վիճակը կրիտիկական չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկարագրել է Ռուսաստանի տնտեսության վիճակը: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Պուտինն ասել է. «Մենք գիտենք, որ տնտեսության վիճակը խնդրահարույց է, բայց կրիտիկական էլ չէ»:
Ռուսական պետության ղեկավարը տնտեսական պոտենցիալն ամրապնդելու համար կոչ է արել ընդունել ճիշտ որոշումներ 2016 թ. բյուջեի վերաբերյալ:
«Մեր որոշումներով են պայմանավորված յուրաքանչյուր ոլորտում մեր աշխատանքի հետագա հաջողությունները»,-ասել է նա:
Պուտինի խոսքով, կառավարությունը պետք է կենտրոնանա սոցիալական պարտավորությունների կատարման վրա, խոցելի խմբերին հասցեական աջակցության տրամադրելով:
Նախորդիվ`
Moody’s. Ռուսաստանի տնտեսական անկումը կարող է շարունակվել մեկուկես տարի