Սաֆարյան. ՌԴ-ին պետք է պարտադրել կատարելու իր դաշինքային պարտավորությունները (տեսանյութ)
«Այս տարվանից Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Ոչ միայն այդ կազմակերպության, այլ նաև Հայաստանի համար սա բավականին լավ հնարավորություն է փորձելու այդ դաշինքի նշանակությունն իր ռազմաքաղաքական անվտանգության ապահովման առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ ՀԱՊԿ նախագահսությունը փոխանցվել է Հայաստանին։
Ըստ Ս. Սաֆարյանի, եթե նախկինում այդ անվտանգության համակարգում Հայաստանի դաշնակիցները զգայուն չէին ՀՀ շահերի նկատմամբ, այժմ մեր երկիրն է նախագահող և ոչինչ չի խանգարում դաշինքի շրջանակներում քննարկելու իր ռազմաքաղաքական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները:
Նա կարծիքով, այս շրջանը չափազանից կարևոր է՝ ի նկատի ունենալով այդպես էլ չթուլացող ռազմական վտանգն ուղղված Հայաստանի սահմաններին:
«Հայաստանի իշխանությունները, ովքեր մշտապես հավաստիացումներ էին տալիս դաշինքի կենսունակության մասին, այժմ այդ կենսունակության փորձարկման շրջանն է: Հայաստանը պետք է ոչ միայն ապավինի սեփական միջոցներով կասեցնելու, լռեցնելու հակառակորդին, այլ նաև դաշինքի խնդիր լինի: Քաղաքական նշանակություն ունեցող հարց է, որ ի վերջո Հայաստանը պետք է ոչ միայն սահմանի վրա հակառակորդին պատժի, այլ անցում կատարի միջազգային հարթակներում, միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանին մեկուսացնելուն: ՀԱՊԿ-ն այպիսի հարթակներից մեկը պետք է դառնա»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Փորձագետի խոսքով, ակնհայտ է, եթե բաց թողնեն այդ առիթը, ստեղծված իներցիան շարունակվելու է, Ադրբեջանն իր համապատասխան հետևություններն է անելու Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ, թե Հայաստանի անդամակցությունն այս կամ այն կառույցին ինչպես է փոխում նրա պաշտպանվածության մակարդակը:
Ըստ նրա, Հայաստանը պետք է ուղղակի պարտավորեցնի իր դաշնակիցներին, եթե ոչ բոլորին, գոնե ՌԴ-ին, ստաձնելու ռազմական ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ համատեղ գործողությունների դիմելու հարցը:
«Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Ռուսաստանին պետք է պարտադրել, ստիպել կատարելու իր դաշինքային պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Այդ ամեն ինչի իրավական հիմքը պետք է լինի ՀԱՊԿ շրջանակներում կայացած որոշումները: Կարծում եմ՝ նման որոշումները էապես կզսպեն Ադրբեջանին»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան