Skype-ն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը
Skype ծառայության հետ կապված խնդիրները լուծված են և ամբողջությամբ վերականգնվել է աշխատանքը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մենք ուրախ ենք տեղեկացրել, որ Skype-ի ծառայություններն ամբողջությամբ վերականգնված են»,-գրված է մեսինջերի Թվիթերի էջում:
Երեկ կեսօրից այս ծառայության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Գրեթե ամբող աշխարհում Skype-ից օգտվողները բողոքել են անհասանելիությունից: Նրանք չեն կարողացել կապ հաստատել, շատերն ընդհանրապես չեն կարողացել մտնել մեսինջեր: Ծառայությունն անհասանելի է եղել ավելի քան 10 ժամ:
Skype-ի օգտատերերի թիվն անցնում է 500 միլիոնից, իսկ ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի:
2011 թվականին Microsoft ընկերությունը ձեռք է բերել Skype-ը 8,5 միլիարդ դոլարով: