Օտարազգի և հայազգի երաժիշտները՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում
Իռլանդացի դաշնակահար Բարրի Դուգլասը և գերմանացի կլարնետահար Վենցել Ֆուքսը ելույթ են ունենալու նույն բեմում թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և ջութակահար Լևոն Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա) հետ: Կամերային երաժշտության համերգը կայանալու է այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երաժիշտները Հայաստանում են Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Համերգի ընթացքում հնչելու է Բրամսի ստեղծագործությունները՝ Կլարնետային տրիո, Դաշնամուրային տրիո դո մաժոր:
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»