«Երգում ենք Կոմիտաս». Հանդես կգան օտար կատարողներ
Սփյուռքի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-27-ը կազմակերպում է Համահայկական մշակութային փառատոն:
Դրա շրջանակում կանցկացվեն Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցի 13 մենակատար 9 երկրից և 10 երգչախումբ՝ 6 երկրից: Ելույթ կունենան նաև օտար կատարողներ՝ Հորդանանի ազգային նվագախումբը Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանի գլխավորությամբ, Ճապոնիայից՝ Ուլալա Ինոուեն և Ստոկհոլմից՝ Վիլլունդ Անն-Քրիստինե Օտիլիան: Ծրագրի նպատակը Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումն է և Սփյուռքում հայ երգարվեստի, մշակութային ինքնության պահմանումն ու ամրապնդումն է:
Անդրադառնալով Համահայկական մշակութային փառատոնի կարևորությանը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշել է. «Համահայկական մշակութային փառատոնի նախաձեռնումը նպաստեց, որ հայ երգը և հայ մշակույթը աննախադեպ տարածում ստանան ամբողջ աշխարհում: Ըստ էության աշխարհը ոչ միայն ճանաչում է Կոմիտասին՝ որպես մեր ազգային երգի արքայի, այլև ճանաչում է մեզ, մեր խնդիրները, մեր առջև դրված մարտահրավերները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա