Պղնձի միջազգային գները շարունակում են անկումը Չինաստանի պատճառով
Նախօրեին մետաղի միջազգային գները հերթական նվազումն են արձանագրել՝ գրանցելով միջինը 4% անկում, ինչը 2008թ նոյեմբերից ի վեր վատագույն ցուցանիշն է:
Ինչպես հայտնում է MINING.com-ը, արդյունաբերական մետաղների շարքում պղնձի գների նվազումը առաջատարն է եղել, մոտ 2%, իսկ ցինկի գները հասել են վերջին հինգ տարիների մինիմումին՝ Չինաստանի տնտեսական աճի բացասական ակնկալիքների պատճառով: Պղնձի արտահանումից ուժեղ կախում ունեցող Չիլիի եւ Զամբիայի տնտեսությունները մեծ վնասներ են կրել:
Մասնագետները գնահատում են, որ պղնձի եւ այլ մետաղների գները անկում են արձանագրում չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման պատճառով՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ տնտեսական աճ են սկսել ապահովել այն ոլորտները, որոնք պահանջում են ավելի քիչ ներկրվող օգտակար հանածոներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում