ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հովհաննիսյանին փոխարինող միակ թեկնածուն Սամվել Ֆարմանյանն է
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, հավանաբար, կփոխարինի ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այս պահին միայն Սամվել Ֆարմանյանի թեկնածությունն է դրված շրջանառության մեջ: Առաջիկայում նիստ կգումարվի և վերջնական որոշում կկայացվի», -փոխանցեց պարոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը նշանակվել էր արդարադատության նախարար, և պատվիրակության կազմում նրա տեղը թափուր էր մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում