«Գազպրոմը» կքննարկի արտահանման վերաբերյալ պայմանագրերում ռուբլով վճարման հնարավորությունը
Գազպրոմի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ ուսումնասիրելու է արտահանման վերաբերյալ նոր պայմանագրերում ռուբլով վճարման հնարավորության հարցը և ստեղծելու է հաշվարկի հիմնարար նվազագույն բաժնետոմսեր, որը իրականացվելու է ռուսական արժույթով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հարցը նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 28-ին կայանալիք ընկերության տնօրենների խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին բելառուսական Գրոդնո քաղաքում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր, որ ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը դոլարի փոխարեն իրականացվի ռուբլիով: Կառավարության ղեկավարը ավելի ուշ նշել է, որ խոսքը մասնավորապես էներգակիրների առևտրաշրջանառությանն է վերաբերում: