«Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը»՝ Ազգային պատկերասրահում
Ազգային պատկերասրահում այսօր կբացվի «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ արվեստի թանգարանի (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակում:
Կներկայացվեն 21 լուսանկարչի 159 աշխատանք, կցուցադրվի նաև Արևելյան Գերմանիայի 1945—1995 թթ. ժամանակաշրջանն արտացոլող չորս ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա