Կարդինալ Սանդրին Հայաստանում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը
Արևելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ կմասնակցի սեպտեմբերի 27–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ, եպիսկոպոսական դասի ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ:
«Ռադիո Վատիկան»-ի հաղորդմամբ, կարդինալը սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս կաթողիկոսի հետ մասին կնախագահի եկեղեցու օծման արարողությունը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան էջմիածնի Մայր տաճարում տեղի է ունենալու Սուրբ Պատարագ, ապա կեսօրից հետո՝ ժամը 5-ին մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը:
Մյուռոնի պատրաստման կանոնի, օգտագործվող նյութերի մասին բազմաթիվ աղբյուրներ կան: Ամենավաղ տեղեկությունը Մաշտոցյան մատենադարանում պահվող 1461թ.-ին ընդօրինակված ձեռագրում է, այստեղ մյուռոնի պատրատման 40 տեսակ բույս ու ծաղիկ է նշվում:
Ավելի վաղ` սեպտեմբերի 21–ին, Կարդինալ Լեոնարդո Սանդրին ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցել Հռոմի Սուրբ Վլասի անվան եկեղեցում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին