Տնտեսություն 19:48 23/09/2015

«Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները». Նախագահը Գեղարքունիքի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել: Խոսքս առաջին հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք:

Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առ աջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: Անշուշտ, կուզենայի, որպեսզի այսօր նաև որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, արոտավայրերի ջրարբիացման, պետության կողմից շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի, դիզելային վառելիքի համար: Հասկանանք՝ ունե՞նք արդյոք առաջընթաց, թե՞ ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում: Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները, բերքատվությունը: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որովհետև այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել և, անշուշտ, որևէ մարզի, այդ թվում նաև՝ Գեղարքունքի զարգացման պատկերն ամբողջական չի լինի առանց առողջապահության և կրթության հետ կապված խնդիրների լուծման»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ըստ առանձին ոլորտների՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, բնապահպանություն, շինարարություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ և այլն, ներկայացրել է մարզում առկա իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև՝ մարզային հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Մինչ հիմնական զեկույցին անցնելը, մարզպետն առանձնակի անդրադարձել է Գեղարքունիքի մարզում իրականացվող մի քանի ծրագրերի, այդ թվում՝ ձկնաբուծության ծրագրին, որի հետ կապված Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն միայն ձկնային պաշարների խնդիր չէ, որ լուծում է: «Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվել է՝ մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար հանրային լողափերի ընդլայնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել «Սևան ԱՊ» տարածքում հանրային լողափերի ստեղծման հաջողված նախաձեռնության շարունակական զարգացումն ապահովելու ուղղությամբ՝ շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ոռոգելի հողատարածքների ավելացման, Մարտունիի տարածաշրջանի մի շարք համայնքների կայուն ջրամատակարարման ապահովման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել Արգիճի գետի վերին հոսանքում ջրամբար հիմնելու նախնական տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ ծրագրի իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Ուսումնասիրել մարզում ջերմոցաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները՝ գույքագրման ընթացքում առաջնորդվելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու համապատասխան աշխատուժի առաջարկներով՝ ամփոփման արդյունքները ներկայացնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Մարզի համայնքների աղբահանության և աղբավայրերի չկանոնակարգված օգտագործման հարցի լուծման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում քննարկել «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» ծրագրի իրականացման շրջանակներում Սևան քաղաքային համայնքի հետ մեկտեղ Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները ներգրավելու հնարավորությունը՝ վերոնշյալ ծրագրի իրագործելիության չափանիշների և ենթավարկային համաձայնագրերի կնքման սկզբունքների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատե ղ քննարկման արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ անտառաթփային տարածքների մաքրման և միաժամանակ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել անտառմաքրման աշխատանքներն առաջանցիկ տեմպերով իրականացնելու համար՝ դրանց և անտառվերականգնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին հանձնարարվել է՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ըստ առանձին համայնքների հանձնարարականներ են տրվել մարզի մի շարք կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման վերաբերյալ:

ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ մշտական հսկողության սահմանմամբ: Հաշվի առնելով ՏԻՄ ներկայացրած առաջարկները՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրել համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Նախորդող հրապարակում՝
«Կա՞ արդյոք դեռևս չլուծված խնդիր».Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}