Ազատամարտիկին ծեծի ենթարկելու գործով 3 անձ ձերբակալվել է
Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում 3 անձ ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ի տեղեկությունը հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ձերբակալված անձանց ինքնությունը և այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հայազն» կուսակցության կողմից դեպի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին և Աբովյան փողոցում ծեծի ենթարկել նրան: Սմբատ Հակոբյանը Հանրապետականի գրասենյակի առաջ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Սմբատ Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:
Նախորդող հրապարակումներ՝
Ծեծի ենթարկված ազատամարտիկը ճանաչել է կասկածյալներից մեկին
Տղերքով երդվել ենք հետամուտ լինել Սմբատ Հակոբյանին ծեծելու դեպքով քրեական գործին. Ազատամարտիկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում