Բելգիայի «Triomphe de l'Art» մրցույթում հաղթել են հայ երաժիշտները
Բելգիայի «Triomphe de l'Art» երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներ ջութակահար Հրայր Կարապետյանն արժանացել է Գրան պրիի, թավջութակահար Միքայել Գրիգորյանը զբաղեցրել է առաջին տեղ, ինչպես նաև արժանացել է մրցանակի «Երիտասարդ հույս» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
«Ներկա լինելով ժյուրիի ընտրությանը ապշած էի, քանի որ ժյուրին դժվար ընտրության առաջ էր կանգնած ` մի կողմից նրանց տաղանդի, մյուս կողմից` պրոֆեսիոնալիզմի միջև: Ես զարմացած էի, որ Միքայելն այսքան երիտասարդ ու այսքան տաղանդավոր է: Նրանց մեծ ապագա է սպասվում»,- nashasreda.ru կայքի լրագրող Սիրանույշ Նազլուխանյանի հետ զրույցում ասել է «Տրիումֆ Դել Արտ» միջազգային մրցույթի հեղինակ և հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ջուլիետա Քոչարովան, ով օպերային երգչուհի է, ութ տարի աշխատել է Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, բազմաթիվ երաժշտական նախագծերի, փառատոների հեղինակ է:
«Triomphe de l'Art» -ը միայն երաժշտական մրցույթ չէ, այն օգնում է, հնարավորություն է տալիս երիտասարդ տաղանդավոր մարդկանց, ովքեր ավարտել կամ դեռ սովորում են աշխարհի տարբեր երկրների այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություններում տարբեր երկրներից հանդես գալ դրսևորվել: Մրցույթը դասական երաժշտության ուղղվածության է, բայց մասնակիցները հանդես են գալիս նաև ջազ, օպերային, վոկալ, կամերային, փոփ , ռոք երաժշտությամբ: Այն շարունակական է լինելու, հաջորդ տարի վոկալի անվանակարգով է իրականացվելու:
Ջուլիետա Քոչարովայի խոսքով, մրցույթի հիմնական նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ, նոր ճանապարհ բացել հուշել, ժյուրիի միջոցով սովորեցնել:
«Երբ դեռ նոր էինք սկսում իրականացնել մրցույթը, ես խորհրդակցել եմ Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանի հետ, ով միշտ քաջալերում և հայ երիտասարդ տաղանդավոր ուսանողներին փորձում է հնարավորություններ տալ հանդես գալ միջազգային մրցույթներում: Ցավոք, պրոֆեսոր Մահտեսյանը աշխատանքի բերմամբ չկարողացավ լինել այս տարի ժյուրիի կազմում, կարծում եմ սա մյուս կողմից օբյեկտիվ է, որովհետև իր ուսանողը մասնակցում էր և մրցույթի կանոններից է նաև, որ ժյուրիի կազմում չի կարող լինել այն մարդը, ում ուսանողը մասնակցում է մրցույթին: Պրոֆեսոր Մահտեսյանի խորհրդով ժյուրիի կազմում ընդգրկվեց Սևակ Ավանեսյանը:
Հրավիրում և սպասում ենք երիտասարդներին այդ թվում նաև Հայաստանի տաղանդավոր երիտասարդ վոկալիստներին մասնակցել հաջորդ տարվա մեր երաժշտական մրցույթին: Հայաստանը շատ հարուստ հետաքրքիր երկիր է մեծ քանակությամբ տաղանդավոր արտիստներով և իմ կոլեգաներից շատերը, ովքեր աշխատում են Եվրոպայում, կրթություն են ստացել Երևանի կոնսերվատորիայում»,- նշեց Ջուլիետա Քոչարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա