Ջրհեղեղ Թուրքիայի Բոդրում շրջանում
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանում ջրհեղեղ է սկսվել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այսօր առավոտյան Բոդրումում սկսված հորդառատ անձրևը վերածվել է հեղեղի՝ ծածկելով բազմաթիվ շինություններ:
Ողջ շրջանում փողոցներով գետի նման հոսող անձրաջրերը քշել-տարել են ավտոմեքենաները՝ ուղևորների հետ միասին: Նույն աղբյուրի համաձայն՝ վերջին անգամ նման հեղեղ Բոդրումում եղել էր 1988 թվականին:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վերջին 30 տարվա ընթացքում սրանք տարածաշրջանի ամենահորդառատ տեղումներն են: Թուրքիայի փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են սկսել շրջանում: Նրանց միացել են նաև կամավորներ: Բոդրումում տեղումները ժամանակ առ ժամանակ շարունակվում են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հորդառատ անձրևը միլիարդների վնաս է պատճառել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում