Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի
Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՌԴ նախագահի պաշտոնակն էջի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենց նպատակն է այդ մակարդակին հասնել մինչև 2023 թվականը:
«Վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստեղծվել է լավ հիմք: Չնայած, որ համաշխարհային որոշ գործոններ բացասաբար են անդրադառնում երկու երկրների միջև առևտրաշրջանառության վրա, սակայն միևնույն է, երկու երկրների առևտրաշրջանառության ոլորտում առկա է դրական տեղաշարժ: 2014-ին դրա ծավալները կազմել են 31 մլրդ դոլար, իսկ այս տարվցա վեց ամիսների ընթացքում՝ 11 մլրդ դոլար»,-ասել է Էրդողանը:
ՌԴ նախագահը ևս գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա չնայած մի շարք օբյեկտիվ գործոններով պայմանավորված հայտնի անկմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիայի՝ մեծությամբ երկորդ գործընկերը»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այսպր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի ամենամեծ՝ Ուլու Ջամի մզկիթի բացման արարողությանը: Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Մոսկվայի 6 մզկիթներից մեկը հանդիսացող և վերջերս 170 մլն դոլարով վերանորոգված Ուլու Ջամիի բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում