Հռոմի պապի ու Օբամայի հանդիպմանը հետևել է 10 հազար մարդ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ Վաշինգտոն այցելած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ընդունել է Սպիտակ տան առջևի մարգագետնում: Հովվապետական այցով առաջին ագամ ԱՄՆ մայրաքաղաք այցելած Պապը հանդիպել է նաև այդ երկրի փոխնախագահին, պետքարտուղարին ու այլ պաշտոնյաների: Հանդիպման ընթացքում, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, հնչել են ԱՄՆ-ի ու Վատիկանի օրհներգները: Արարողությոնը հետևել է 10 հազար մարդ:
Նշվում է, որ Հռոմի Պապը Սպիտակ տուն է եկել ոչ թանկարժեք ու ոչ մեծ Fiat 500L մակնիշի մեքենայով: Նրան ուղեկցել են ԱՄՆ անվտագության ծառայության ու ոստիկանության բազմաթիվ մեքենաներ, սակայն Պապն անձամբ անհագստացած չի եղել իր անվտագությամբ: Մեքենան նստելուց հետո, նա իջեցրել է ապակին, որպեսզի ձեռքով ողջունի իրեն բարևող ամերիկացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում